Հոկտեմբերի 12-ին Վանաձորի հաամայնքապետարանում աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը և համայնքի ղեկավարի խորհրդական Էդիկ Հունանյանն ընդունել են <<Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք>> տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգին։ Վանաձոր եկել են <<Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի>> նախաձեռնության անդամակցող համայնքներ այցելության շրջանակներում՝ աշխատանքային հանդիպման։ Այցելության նպատակն է ապահովել բարձր մակարդակի ուղիղ երկխոսություն ծրագրի ղեկավարության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ծրագրի հիմանկան շահառուներին ներկայացնել գործունեությունը։
Վանաձորը <<Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք>> ծրագրին անդամակցում է 2016թ․-ից։ Քաղաքը պարտավորվել էր մինչև 2020թ նվազեցնել CO2-ի արտանետումների ծավալը 20%-ով։ 2021թ․ Ավագանու որոշմամբ Վանաձորի համայնքապետարանը շարունակեց անդամակցությունը և պարտավորվեց CO2-ի արտանետումները մինչև 2030թ նվազեցնել ևս 30%-ով։
Այսօր Վանաձորում բազմաթիվ ձեռնարկատերեր անցել են արևային էներգիայի օգտագործման․Վանաձորում այժմ կա 99 արևային էներգիա արտադրող։
Հանդիպմանը քննարկվել է ծրագրի շրջանակներում համայնքում էներգետիկ կառավարիչների առկայության անհրաժեշտությունը և ծրագրի իրականացման ընթացքում ելակետային տվյալների հավաքագրման կարևորությունը։