Վանաձորի քաղաքապետը հյուրընկալեց ԵՄ Հայաստանում պատվիրակության ղեկավարին և Գերմանիայի դեսպանին

11204909_923770337676896_2587022840496397002_nՆոյեմբերի 13-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության  պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկուն, Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերին և Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Լաո-Բին Աջեմյանին:
Եվրամիության պատվիրակության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Վանաձորի քաղաքապետին ոչ միայն հյուրընկալության , այլ նաև Վանաձորում անցյալ տարի մայիսին առաջին անգամ «Եվրոպայի օրը» տոնի հանդիսության կազմակերպմանն աջակցելու համար: Պյոտր Սվիտալսկին առաջարկեց հաջորդ տարի ևս Վանաձորում անցկացնել   «Եվրոպայի օրը» հանդիսություն, ինչի հետ սիրով համաձայնեց Վանաձորի քաղաքապետը:
ԵՄ պատվիրակության ղեկավարը և Գերմանիայի դեսպանը հավաստիացրին, որ շարունակելու են ծրագրային աջակցություն ցուցաբերել Հայաստանի մի շարք քաղաքային համայնքների , համայնքային ենթակառուցվածքների զարգացման և հզորությունների ավելացման նպատակով:
Քննարկվեցին գերմանական KFW բանկի կողմից ֆինանսավորվող և Վանաձորում իրականացվող  «Լոռու (Վանաձոր) եւ Շիրակի (Գյումրի) մարզերի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի երկրորդ փուլի ընթացքն ու արդյունքները: Վանաձորի քաղաքապետը, իր երախտագիտությունը հայտնեց  գերմանական կողմից աջակցության համար և դեսպանին ներկայացրեց մի շարք նկատառումներ ծրագրի արդյունավետության վերաբերյալ:
Վանաձորի քաղաքապետը նշեց, որ որպես պատվիրատու և վերահսկող կողմ համայնքն ընդգրկված չէ ծրագրի ոչ մի փուլում և արդյունքում հնարավորություն չունի որևէ ազդեցություն ունենալ կապալառուի վրա , կատարված անորակ աշխատանքները շտկելու նպատակով և  ազգաբնակչության արդարացի դժգոհության ալիքը մնում է անպատասխան:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը մի քանի գործնական առաջարկներ արեց, որոնք թույլ կտան այսուհետ ավելի արդյունավետ դարձնել այդ ծրագրի իրականացումը և հստակեցնել պատվիրատուների պատասխանատվության չափաբաժինները:
Գերմանիայի դեսպան  Մաթիաս Քիսլերն իր հերթին խոստացավ , որ առաջիկայում կհանդիպի KFW բանկի ներկայացուցիչների հետ և կքննարկի առաջարկությունները:
Վանաձորի քաղաքապետը և Գերմանիայի դեսպանը, ԵՄ պատվիրակության ղեկավարի քաջալերանքով համաձայնեցին համատեղ  համագործակցել  գերմանական KFW բանկի հետ, փորձելով ծրագրային լուծումներ գտնել քաղաքի կոյուղաջրերի նոր մաքրման կայան և նոր աղբաթափման վայր կառուցելու նպատակով վարկային համաձայնագիր կյանքի կոչելու համար:
ԵՄ պատվիրակության ղեկավարը քաղաքապետին տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են իրականացնել գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, որոնք թույլ կտան մարզում ունենալ էկոլոգիապես մաքուր արտադրանք, ինչն էլ կապահովի մրցակցային առավալույթուն սննդի շուկայում:
Կողմերը պայմանավորվեցին  ավելի հաճախ հանդիպել և քննարկել փոխադարձ հետաքրություն ներկայացնող հարցեր:

You May Also Like

Leave a Reply