«Էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» փոխգործակցության հուշագիր Վանաձորի համայնքապետարանի և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի միջև

Այսօր ՝ մայիսի 7-ին, Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանի միջև: Հանդիպման շրջանակում կնքվեց համագործակցության հուշագիր մի կողմից՝ Վանաձորի համայնքապետարանի, մյուս կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի միջև։
Ըստ հուշագրի Կողմերը պայմանավորվում են համագործակցել սույն համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան, Կողմերի համար ընդունելի ձևաչափով համայնքում էներգետիկ արդյունավետության բարելավմանն ուղղված, համաձայնագրում նշված նպատակների իրականացման համար:
Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը բարձր գնահատեց հուշագրի կնքման փաստը՝ հույս հայտնելով ,որ այն կլինի շահավետ ,որի բացառիկ կրողը լինելու է Վանաձորի բնակիչը:
Հավելենք, որ հուշագրի կնքմանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը , «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրի համակարգող Մհեր Սանթոյան և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ հանրային կապերի պատասխանատու Վահե Խաչիկյանը:

You May Also Like