Տեղեկացնում ենք, որ Վանաձորի քաղաքապետարանը սպասվող երկրաշարժի հետ կապված որևէ տեղեկություն չի ստացել և չի տարածել:
Վանաձորի քաղաքապետարանը հորդորում է ազգաբնակչությանը պահպանել հանգստություն և չմատնվել խուճապի և չնպաստել անհիմն լուրերի տարածմանը:
Վանաձորի քաղաքապետարան