ԵՀ ԳԿ և ԳՈՎԱԶԴԻ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ 2020Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

     ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վանաձորի ստորաբաժին է ներկայացվել համայնքային սեփականություն հանդիսացող 266 միավոր գույքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և ստացվել է համայնքային սեփականության նույնքան վկայական:

Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից կնքվել և նոտարական վավերացման է ներկայացվել 570 պայմանագիր:

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Իրականացված աշխատանքների շնորհիվ 2020թ․ ընթացքում հավաքագրվել է

Սեփական եկամուտների գծով՝

-վարչական մուտքեր

պլանային թիվը կազմել է 962 758 300 դրամ, հավաքագրած գումարը՝ 906 140 700 դրամ, կատարման տոկոսը՝ 94.1.

գույքահարկի գծով

պլանային թիվը կազմել է 471 960 000 դրամ, հավաքագրած գումարը՝ 485 858 600դրամ,  կատարման տոկոսը՝ 102,9,

-հողի հարկի գծով

պլանային թիվը կազմել է 34 362 300 դրամ, հավաքագրած գումարը՝ 27 283 800 դրամ,  կատարման տոկոսը՝ 79,4,

– հողի վարձակալության գծով

պլանային թիվը կազմել է 35 395 000 դրամ, հավաքագրած գումարը՝ 26 051 300 դրամ,  կատարման տոկոսը՝ 73,6,

– գույքի վարձակալության գծով

պլանային թիվը կազմել է 8 605 000 դրամ, հավաքագրած գումարը՝ 13 120 700 դրամ,  կատարման տոկոսը՝ 152,5,

աղբահանության վճարների գծով

պլանային թիվը կազմել է 199 000 000դրամ, հավաքագրած գումարը՝ 164 800 500 դրամ,  կատարման տոկոսը՝ 82,8,

-տեղական տուրքերից գովազդի մասով

պլանային թիվը կազմել է 19 000 000դրամ, հավաքագրած գումարը՝ 15 018 000 դրամ,  կատարման տոկոսը՝ 79,04։

 

Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ:

You May Also Like