Կյանքից հեռացել է Էդիկ Դոնիկի Հովսեփյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի պետ Էդիկ Դոնիկի Հովսեփյանը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Վշտակցում ենք մեր սիրելի գործընկերոջ ցավալի կորուստը։
Անգնահատելի է Էդիկ Հովսեփյանի ավանդը Վանաձորի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանում երկարամյա աշխատանքի տարիներին և որպես դասախոս՝ սերունդներ կրթելու գործում։
Տեղեկացնում ենք, որ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սույն թվականի մարտի 30-ին, ժամը 17:00-ին «Մատուռ» սգո սրահում։
Հուղարկավորությունը՝ սույն թվականի մարտի 31-ին ժամը 13:00-ին՝ նույն սրահից։
Էդիկ Դոնիկի Հովսեփյանը ծնվել է1962 թվականին՝ Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում։
Սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 1 դպրոցը։
1979-1984թթ․ սովորել և ավարտել է Երևանի Անասնաբուժա-անասնաբուծական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների ինժեներ-տեխնոլոգի ֆակուլտետը։
1988-1990 թթ․ գործուղվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջան։
1990-1996 թթ․ աշխատել է որպես գյուղատնտես Ագարակի ջերմոցային տնտեսությունում։
1996-1998 թթ․ աշխատել է Վանաձորի թիվ 1 դպրոցում՝ որպես փոխտնօրեն։
1998-2010 թթ․ աշխատել է Լոռու մարզպետարանում՝ որպես բաժնի վարիչ, մամուլի քարտուղար, մարզպետի օգնական։
2010-2011 թթ․ աշխատել է ՎԿՍ Արմենիա ընկերությունում՝ որպես տնօրենի օգնական։
2012-2014 թթ․ աշխատել է որպես Վանաձորի քաղաքապետի օգնական։
2014 թ-ին նշանակվել է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետ։
2017 թ-ին նշանակվել է Վանաձորի համայնքապետարանի Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի պետ։

You May Also Like