Վանաձորում ձյան մաքրման և աղատրաման աշխատանքները իրականացվել են ողջ գիշեր:
Չնայած քաղաքի հիմնական փողոցները անցանելի են, անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժինը տեղացող ձյանը զուգահեռ շարունակում է քաղաքի գլխավոր և երկրորդական փողոցների աղով ու ավազով մշակման աշխատանքները: