Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ս/թ ապրիլի 1-ին և 2-ին Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի համայնքային փուլը: Մասնակցում էին Վանաձորի հանրակրթական դպրոցների 5 թիմ, ինչպես նաև Գուգարքի տարածաշրջանից Գուգարքի հիմնական դպրոցի և Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցի թիմերը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, գլխավոր մասնագետ Ռուբեն Մխիթարյանը, Վանաձորի համայնաքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, գլխավոր մասնագետ Սամվել Սաֆարյանը:
1-ից 3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայում
1 տեղ է գրավել թիվ 28 դպրոցի թիմը,
2-րդ տեղ՝ թիվ 30 դպրոցի թիմը,
3-րդ տեղ՝ թիվ 8 դպրոցի թիմը:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով: Նախարարության կողմից սահմանված համապատասխան հավաստագրերով և գավաթներով պարգևատրվեցին նաև Գուգարք և Լերմոնտովո համայնքների թիմերը:
Հաղթող թիմերը առաջիկայում կմասնակցեն մարզային փուլին: