Դեպի Արցախ

Վանաձորցի զինվորների ծնողներն ու ընտանիքի անդամները` գլխավորությամբ համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանի, ուղևորվեցին դեպի Արցախ` տեսակցելու Պաշտպանության բանակում ծառայող իրենց զինվորներին:
Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ եկել էր ճանապարհելու խմբին:
Համայնքի ղեկավարը բարի ճանապարհ մաղթեց դեպի Արցախ ուղևորվող զինվորների հարազատներին և վստահեցրեց, որ համայնքապետարանը իր լիազորությունների շրջանակում շարունակելու է լինել վանաձորցի զինծառայողների ու նրանց ծնողների կողքին, իսկ նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական:
Հիշեցնենք, որ միջոցառումը իրականացվում է Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ և միջոցներով ՝ «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը:

You May Also Like