Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղերձը Երկրաշարժի զոհերի հիշատակի և Աղետների դիմակայության օրվա կապակցությամբ

«Սիրելի’ համաքաղաքացիներ,
Այսօր մենք հիշատակում ենք 36 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։ Այդ օրը մեր երկիրը ապրեց ավերիչ երկրաշարժ, որը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր և խոր վերքեր թողեց մեր սրտերում:
Դա աննախադեպ ցավի ու կորստի ժամանակ էր, երբ ավերվեցին քաղաքներ ու գյուղեր։
Մենք կորցրել ենք ընտանիքներ, հարազատներ, մեր հայրենակիցներին, որոնք հավերժ կմնան մեր հիշողություններում: Այս օրերին կրկնակի ենք զգում նրանց բացակայությունը և հիշում այդ սարսափելի ողբերգությունը։
Սակայն, չնայած բոլոր դժվարություններին, մեր ժողովուրդը ցուցաբերել է անհավանական տոկունություն։ Մենք համախմբվեցինք՝ հաղթահարելու աղետի հետևանքները’ մեր քաղաքները լցնելով նոր կյանքով։ Նման պահերին մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է միասնությունը:
Թող երբեք չկրկնվեն նման աղետները։
Խոնարհումս բոլոր զոհերի հիշատակին, մխիթարություն և սփոփանք նրանց հարազատներին»:

You May Also Like