Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ։

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում արդեն խոշորացված Վանաձոր համայնքի 2023 թ․ բյուջեի նախագիծն էր։ Նիստին ներկա էին ավագանու 18 անդամ։ Նախ քվեարկությամբ հաստատվեց օրակարգը, այնուհետև կետ առ կետ քննարկվեցին ու քվեարկվեցին ընդգրկված բոլոր նախագծերը։
Ավագանին ընդունեց 2023թ․ բյուջեի նախագիծը, հաստատեց մի շարք սուբվենցիոն ծրագրեր․
✅«Վանաձոր համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի հիմնանորոգում»,
✅«Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգում»,
✅«Վանաձոր համայնքի Ավետիք Իսահակյան փողոցի հիմնանորոգում»,
✅«Վանաձոր համայնքի Հենրիկ Զաքարյան փողոցի հիմնանորոգում»,
✅«Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի 1, 2, 4, 5, 6, 9 փողոցների հիմնանորոգում»,
✅«Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգում»,
✅«Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի Էներգետիկների 5-րդ փողոցի և Կոտեջային 1, 2, 3, 4, 9-րդ փողոցների հիմնանորոգում, 14-րդ փողոցում սելավատարի կառուցում»,
✅«Վանաձոր համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռքբերում»,
✅«Վանաձոր համայնքի Վ.Համբարձումյանի անվան հրապարակի հիմնանորոգում»,
✅«Վանաձոր համայնքի տիկնիկային թատրոնի հիմնանորոգում»,
✅«Վանաձոր համայնքի «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնական մասնաշենքի հիմնանորոգում և մարզասրահի ռետինապատ հատակի փոխարինում»,
✅«Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ/»,
✅«Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում /2 փուլով/ /1-ին փուլ 2023թ․ կատարվող աշխատանքների/»,
✅«Վանաձոր համայնքի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում»,
✅«Վանաձոր համայնքի Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 6, թիվ 8, թիվ 11, թիվ 19, Մոսկովյան փողոց թիվ 14, Գ․ Նժդեհի փողոց թիվ 7, Տիգրան Մեծի պողոտա թիվ 77, Թումանյան փողոց թիվ 6, Վարդանանց փողոց թիվ 23, թիվ 49 շենքերի տանիքների ջերմամեկուսացման և հիմնանորոգման աշխատանքներ»,
✅«Վանաձոր համայնքի գլխավոր փողոցների լուսավորության համակարգի արդիականացում»։
2023-ին Վանաձորում կսկսվեն ակտիվ շինարարական աշխատանքները։

You May Also Like