Սույն թվականի նոյեմբերի 30-ին «Դարպաս բնակավայրում ծառատունկ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Դարպաս համայնքի երիտասարդների և երեխաների շրջանում անցկացվեց «Բնական աղետներ» և «Անտառների բնապահպանական գործառույթները, անտառների ոչնչացման հիմնախնդիրները» թեմայով դասընթաց։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան բնական աղետների տեսակներին, դրանց կանխարգելման մեթոդներին։ Հանդիպումը անցավ հարց ու պատասխանի և քննարկումների ակտիվ մթնոլորտում։ «Դարպաս բնակավայրում ծառատունկ» դրամաշնորհային ծրագիրը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հետ։
You May Also Like
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Ванадзор
Comments Off on ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Համայնքի ղեկավարի օգնականներն ընդունել են ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչներին
Ванадзор
Comments Off on Համայնքի ղեկավարի օգնականներն ընդունել են ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչներին