ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի այցը Վանաձոր

Սեպտեմբերի 9-ին աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Նախարարի տեղակալին դիմավորել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:
Դանիել Դանիելյանն ացելեց ԼՈՖԹ-Վանաձորի մասնաճյուղ, Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Վանաձորի ԳԱԿ, Վանաձորի Էդ.Կզարթումյանի անվան երաժշտական դպրոց, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ, ծանոթացավ շենքային պայմաններին, անդրադարձավ առաջիկա անելիքներին: Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալը ունեցավ մի շարք հանդիպումներ համայքապատկան ՀՈԱԿ-ների տնօրենների հետ։ Նախարարի տեղակալը կարևորել է նմանատիպ հանդիպումների պարբերաբար անցկացումը, մարզային կառույցների մասնակցությունը մշակութային կյանքում առավել արդյունավետ և ակտիվ դարձնելուն միտված համատեղ քննարկումները։
Նախարարի տեղակալ ներկա է գտնվել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի վանաձորյան համերգին։
85 տարվա բեմական կենսագրություն ունեցող Երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ներկայացել է համերգային նոր հավաքական ծրագրով` ներկայացնելով անսամբլի տարբեր տարիների լավագույն ստեղծագործությունները:

You May Also Like