«Վանաձորի ավագանու նիստերի դահլիճի արդիականացում»

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության սկզբունքներից են հանդիսանում համայնքի բնակչության առջև հաշվետու լինելը և ՏԻՄ գործունեության հրապարակայնության և թափանցկության ապահովումը, որոնք չափազանց կարևոր հանգամանք են հանդիսանում ՏԻմ գործունեության նկատմամբ հասարակության վստահության մեծացման, մասնակցային կառավարման կիրարկման համար:

Օրենսդրական բարեփոխումների արդյունքում նախկին 15 ավագանու անդամների փոխարեն 2012թ. կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Վանաձոր համայնքը ունի 21 ավագանու անդամներ:

Ավագանու անդամների քանակի փոփոխությունը բացի զուտ թվային փոփոխությունից ենթադրում է նաև ավելի հրապարակային և առավել թափանցիկ աշխատելավոճի որդեգրում, ինչը պետք է զուգորդվի ժամանակակից տեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրարկմամբ:

Ներկայիս ավագանու նիստերի համար նախատեսված դահլիճը նախատեսված չի եղել 21 ավագանու, զեկուցողների և ԶԼՄ-ների համար նաև տեխնիկական առումով չի համապատասխանում ավագանու կանոնակարգի կիրարկման և թափանցիկ աշխատելու մինիմալ պահանջներին:

Վանաձորի քաղաքապետարանը կարևորելով ՏԻՄ գործունեության թափանցիկության ապահովման և մասնկացային կառավարման կարևորագույն սկզբունքները 2013-2016թթ. Համայնքի զարգացման ծրագրում ամրագրել է այդ սկզբունքներին հետամուտ լինելու գերակայությունը:

dahlich

You May Also Like

Leave a Reply