Սրբազա՛ն հայր,
Ամենայն անկեղծությամբ և ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Անուրանալի է Ձեր ավանդը Վանաձորում և ամբողջ Լոռու մարզում հոգևոր մշակույթի զարգացման և առաջխաղացման մեջ: Դուք միշտ կանգնած եք եղել ժողովրդի և նրան հուզող խնդիրների կողքին, առ Աստված հղել Ձեր աղոթքը հայ ժողովրդի բարօրության համար: Ձեր նվիրական գործունեությամբ մեր ժողովրդի մեջ Դուք սերմանում եք հույս, հավատ, հանդուրժողականություն և օգնում նրան հավատով նայել ապագային:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը՝ մաղթում եմ քաջառողջություն, հավատացյալ հոտն առաջնորդելու անսպառ ուժ: