Հիմնանորոգվում է Վանաձորի Չարենցի փողոցը

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն այցելեց Չարենցի փողոց։ Այստեղ մեկնարկեց փողոցի հիմնանորոգումը։
🔹Ծրագրով նախատեսված է հիմնանորոգել երթևեկելի հատվածն ու մայթերը։
🔹Արկադի Փելեշյանը աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հետ շրջեց շինհրապարակում, դիտեց աշխատանքները, զրուցեց շինարարների հետ։
Համայնքի ղեկավարի հետ զրույցի ընթացքում բնակիչները փաստեցին, որ փողոցը կառուցվել է 1955 թվականին և դեռևս ոչ մի անգամ չի նորոգվել։
📍 Կառուցապատվող փողոցի երկարությունը 417 գծամետր է, 4248 քմ մակերեսով, որից՝
✅երթևեկելի մաս՝ 2628 քմ,
✅մայթեր՝ 1508
✅մուտքեր դեպի փողոց՝ 112 քմ։
📍 Ծրագրի արժեքը 85․998542 դրամ է։
❗Ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է սուբվենցիոն ծրագրով, 55% համայնքի և 45% պետական համաֆինանսավորմամբ։

You May Also Like