Վանաձորի համայնքի ավագանին, քաղաքապետարանի աշխատակազմը և քաղաքի ողջ բնակչությունը խորապես վշտացած են Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած եղերական ոճրագործության կապակցությամբ, խստորեն դատապարտում են այն և իրենց զորակցությունը հայտնում ընտանիքի հարազատներին, մտերիմներին ու բոլոր գյումրեցիներին:
Համոզված եմ, որ բազմաթիվ դժվարին պահերի ու հատկապես 1988թվականի դեկտեմբերյան երկրաշարժին դիմակայած գյումրեցին հայավայել կհաղթահարի նաև բարոյական այս հարվածը: Որպես ոճրագործության զոհ դարձած ընտանիքի գոյատևման շարունակության առհավատչյա` շուտափույթ ու լիարժեք ապաքինում ենք մաղթում փոքրիկ Սերյոժային:
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ