Խոր վշտով ցավակցում ենք Համլետ Հարությունյանի ընտանիքին, հարազատներին

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լոռու մարզի մարզական կյանքում մեծ ներդրում ունեցող վաստակաշատ մարզիչ, մակնավարժ Համլետ Հարությունյանը:

Համլետ Աղաբեկի Հարությունյանը ծնվել է 19.01. 1949թ. Կիրովական քաղաքում:

Մանկուց զբաղվել է ֆուտբոլով, 1968թ. ընդգրկվել է  «Լոռի» վարպետների թիմ:

1973-1978թթ. սովորել է Երևանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում, որից հետո անցել է մարզչական աշխատանքի: Աշխատել է Վանաձորի շինարարական տեխնիկումում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

01.09.1998թ.-ից Համլետ Հարութոյունյանը անցել է աշխատանքի Վանաձորի «Ֆուտբոլի ՄՄՊՄԴ» ՀՈԱԿ֊ում որպես փոխտնօրեն ուսումնական գծով և մարզիչ-մանկավարժ: Մինչ օրս աշխատում էր «Ֆուտբոլի ՄՄՊՄԴ»ՀՈԱԿ-ում մարզիչ-մանկավարժ:Վայելել է կոլեկտիվի և սաների հարգանքը:

Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ժին, ժամը՝ 17:00-ին «Մատուռ» սգո սրահում: Հուղարկավորութունը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը՝ 14:00-ին, նույն վայրից:

You May Also Like