«Մեծ ցավով տեղեկացա ՀՀ վաստակավոր դերասան Վրույր Հարությունյանի մահվան մասին։
Մենք կհիշենք նրան թատրոնում ու կինոյում իր կերտած մի քանի տասնյակ կերպարներով, ինչպես նաև որպես սիրելի ուսուցիչ և մեր քաղաքում իր ուրույն տեղն ունեցող անհատականություն։
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցությունս եմ հայտնում անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։