Վանաձոր համայնքի ավագանին, քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետ Սամվել Դարբինյանը վշտացած են մարտական հենակետում զոհված զինծառայող, ավագ լեյտենանտ, մեր համաքաղաքացի 24-ամյա Տիգրան Սամվելի Սիմոնյանի մահվան կապակցությամբ:
Կիսելով կորստյան ծանր վիշտը` մենք մեր զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և ողջ հայ ժողովրդին: