Ցավակցական

Խոր վիշտ ապրեցի, տեղեկանալով Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, հայ մեծ բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Սարուխանի մահվան մասին: Անվանի բանաստեղծն իր ուրույն հետքն է թողել հայ պոեզիայում: Նա երկար կհիշվի իր հարազատների, ընկերների և հազարավոր ընթերցողների կողմից:

Հազարավոր վանաձորցիների, Վանաձորի համայքապետարանի ողջ աշխատակազմի, համայնքի ավագանու և իմ անունից խորին ցավակցությունս եմ հայտնում Հրաչյա Սարուխանի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին:

Վանաձոր համայնքի ղեկավար

Սամվել Դարբինյան

You May Also Like

Leave a Reply