Վանաձոր քաղաքի ծանրամարտի բաց առաջնություն

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների օրացուցային պլանի, մարտի 28-ից 31-ը Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում անց է կացվել 2002-2004թթ. ծնված պատանիների և աղջիկների Վանաձոր քաղաքի ծանրամարտի բաց առաջնություն: Առաջնությանը մասնակցել են 100-ից ավելի ծանրորդներ Երևանից, Քաջարանից, Սևանից, Արցախից, Գյումրուց, Կապանից և Վանաձորից:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Վանաձորի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Ըստ քաշային կարգի հաղթողներ են դարձել` Արմեն Ավագյանը (Վանաձոր), Կարապետ Մկրտչյանը (Գյումրի), Մարտին Հակոբյանը (Սևան), Նարեկ Մկրտչյանը (Վանաձոր), Հովհաննես Հովհաննիսյանը (Սևան), Ստեփան Իգիթյանը (Գյումրի), Գարիկ Ոսկանյանը (Գյումրի), Էրիկ Ջինանյանը (Վանաձոր), Ռոմիկ Պողոսյանը (Վանաձոր), Սերյոժա Գասպարյանը (Երևան), Հարութ Տոնոյանը (Վանաձոր), Իշխան Խոյեցյանը (Վանաձոր), Ռոմիկ Միքայելյանը (Արցախ), Էրիկ Պետրոսյանը (Վանաձոր), Ալեքսանդրա Գրիգորյանը (Գյումրի), Էլեն Հարությունյանը (Վանաձոր), Վերոնիկա Նալբանդյանը (Վանաձոր), Անի Հոռոմսիմյանը (Վանաձոր), Էմմա Պողոսյանը (Գյումրի):
Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով, նվերներով, իսկ մրցանակակիրները` պատվոգրերով և մեդալներով:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և ծանրամարտի մարզադպրոցի կոլեկտիվին:

You May Also Like