ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին «Վանաձոր համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների` սույն թվականի նոյեմբերի 19-ից մինչև  դեկտեմբերի  3-ն ընկած ժամանակահատվածում։

Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան սույն թվականի դեկտեմբերի 3-ին ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝  նիստերի դահլիճում:

Առաջարկությունները կարող եք ներկայացնել առցանց info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր ՝ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական  բաժնի պետ Վ. Գրիգորյանին մինչ սույն թվականի դեկտեմբերի 2-ը՝ ներառյալ:

«Վանաձոր համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» համայնքի ավագանու որոշման նախագծին կարելի է ծանոթանալ  կից հղումով:

 

 

ՎԱՆԱՁՈՐԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

You May Also Like