ՓՄՁ-ների BuildUp Lori աքսելարացիոն ծրագրով նախատեսվում է ծրագրի բոլոր փուլերը
հաղթահարած 12 ձեռնարկություններին տրամադրել անհատական մենթորություն՝
միտված բարելավելու բիզնես կարիքները, և փորձագիտական աջակցություն` միտված
բարելավելու վերջիններիս բիզնես պրոցեսները, ֆինանսական պլանավորումը, փիթչինգի
հմտություններն ու ներդրողներին ներկայանալու կարողությունները: Անհատական
մենթորությունից բացի ընտրված ՓՄՁ-ների համար կկազմակերպվեն նաև դասընթացներ
հետևյալ թեմաներով՝ ռազմավարական զարգացում, բիզնես պրոցեսների կառավարում,
մարքեթինգ և վաճառքներ, ֆինանսական կառավարում, փիթչինգ և այլն:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 10-շաբաթյա բիզնես դասընթացներ և
անհատական մենթորություն, և այնուհետև Դեմո Օր, որի ընթացքում ծրագիրը
հաջողությամբ ավարտած ձեռնարկությունները հնարավորություն կունենան իրենց
պրոդուկտները/ծառայությունները ներկայացնել պոտենցիալ գործընկերներին և ԲԱՆԱ-ի
կողմից հրավիրված ներդրողներին։
Ծրագրի նպատակները
Ծրագրի հիմնական նպատակներն են`
- Աջակցել զարգացման հեռանկար ունեցող զբոսաշրջության, արտադրության և
գյուղատնտեսական ոլորտներում գործունեություն ծավալող մարզային փոքր և
միջին ձեռնարկություններին,
- Նպաստել ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը՝ բիզնես պրոցեսների
բարելավման, ֆինանսական պլանավորման, առաջխաղացման և փիթչինգի
հմտությունների զարգացման ուղղություններով,
- Կապ ստեղծել մարզային ՓՄՁ-ների և տեղական և միջազգային ներդրողների ցանցի միջև։
Ծրագրի առավելությունները
- Լոռու մարզի 12 ՓՄՁ-ների բարելավված բիզնես գիտելիքներ,
- Ընտրված 12 ՓՄՁ-ների բիզնես կապերի ընդլայնում,
- Ծրագրի արդյունքում ՓՄՁ-ների բիզնես հնարավորությունների զարգացում,
- Համագործակցություն փոքր և միջին ձեռնարկությունների և ներդրողների ցանցի միջև,
- Հնարավորության ընձեռում ընտրված ձեռնարկություններին ծանոթանալու նոր գործընկերների հետ,
- Ձեռնարկատիրական էկոհամակարգի բարելավում և զարգացում Լոռու մարզում։
Ովքեր կարող են դիմել
Լոռու մարզում բիզնես գործունեություն ծավալող փոքր և միջին ձեռնարկությունները,
զբոսաշրջության, արտադրության կամ գյուղատնտեսության ոլորտներից, որոնք ունեն.
- Զարգացման մեջ գտնվող արտադրանք/ծառայություն,
- Նպատակասլաց, աշխատասեր թիմ (առնվազն 2 անդամ),
- Հիմնադիրներ համապատասխան փորձառությամբ և հմտություններով (խնդիրների
լուծմանը միտված, ռազմավարական մտածողություն, կազմակերպչական
հմտություններ և առաջնորդության պոտենցիալ)։
Հավելյալ տեղեկատվության համար`
https://www.facebook.com/builduplori
https://www.linkedin.com/company/builduplori/?viewAsMember=true