Ոչ աղետի հետևանքով անօթևան բնակիչների խնդիրն ուշադրության կենտրոնում է

p10Վանաձորը հանրապետության այն եզակի քաղաքն է, որն իր միջոցների հաշվին բնակարաններ է կառուցել նաև ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար: Դրանք հիմնականում Վանաձորի տնակային ավանների բնակիչներն են: Քաղաքապետարանն իր միջոցների հաշվին ավարտին է հասցրել Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-7-ի թիվ 36 եւ 37 կիսակառույց շենքերը և 32 բնակարաններ հանձնել անօթևան ընտանիքներին: Թեև նախապես պլանավորված էր , որ բնակիչները սեփական ուժերով պետք է իրականացնեին բնակարանների ներքին հարդարման աշխատանքները, սակայն գերմանական «Կյանքի հաց» կազմակերպությունն իր վրա վերցրեց շենքերի ներքին հարդարման ֆինանսավորումը: Իսկ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի եւ Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի միջև 11.02.2008 թ. կնքված պայմանագրի հիման վրա, առաջին փուլում, Տարոն 3 թաղամասում կառուցվեց 33 երեք սենյականոց բնակարաններ: Այդ բնակարանները ևս հատկացվեցին տնակային ավաններում բնակվող և ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին:

Ծրագրի երկրոդ փուլում, 2011 թվականին, շահագործման հանձնվեցին ևս 15 նորակառույց երկու սենյականոց բնակարններ, այս անգամ Վնաձոր համայնքի կողմից տրամադրված անավարտ շինությունների հիմքի վրա: Այսօր էլ ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանքիների խնդիրը համարվում է քաղաքապետարնի հիմնական մտահոգությունը: 2012 թվականի հոկտեմբերին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նամակով դիմել է ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամին, առաջարկելով շարունակել համագործակցությունը և հնարավորությունների սահմաններում փորձել բնակարանաշինություն իրականցնել անօթևան ընտանիքների համար: ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի համաձայնության դեպքում Վանաձորի քաղաքապետարանը կանի իր հնարավորությունների առավելագույնը՝ նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:

Տեղեկացնենք, որ

– Երկրաշարժի հետևանքով Վանաձորում քանդվել է 130 շենք՝ 5415 բնակարանով, կառուցվել է 388 շենք և 71 քոթեջ՝ 5220 բնակարանով:

– Բնակարանների գնման վկայականներով բնակարան են ձեռք բերել 595 ընտանիքներ:

– Երկրաշարժի հետևանքով բնակարնները կորցրած բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված են 62 ընտանիքներ:

-Վանաձորում առկա են 3-րդ կարգի վթարայնությամբ 84 ամրացման ենթակա շենքեր՝ 3280 բնակարանով:

– Ոչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներից 650-ն ապրում են տնակներում, իսկ 129-ը՝ հանրակացարաններում:

Էդիկ Հովսեփյան

You May Also Like

Leave a Reply