2013 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցավ Վանաձոր համանյքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ներառված էին Վանաձոր համայնքի 2013-2016թ.թ. զարգացման քառամյա ծրագիրը հաստատելու , վաստակաշատ քանդակագործ Արամ Մարգարյանին և թատրոնի բեմադրիչ ամուսիններ Ջանիկ Ավետիսյանի ու Սոֆիա Սողոմոնյանի ընտանիքին բնակարաններ նվիրելու մասին հիմնական հարցերը: Շահագրգիռ և երկարատև քննարկումների արդյունքում համայնքի ավագանին քվեարկությամբ հաստատեց 2013-2016թ.թ. զարգացման քառամյա ծրագիրը , որի հաստատված տարբերակին քաղաքացիները կարող են ծանոթանալ www.vanadzor.am կայքում: Ավագանին իր որոշմամբ բնակարան նվիրեց և հող օտարեց վանաձորցի վաստակաշատ քանդակագործ Արամ Վասիլի Մարգարյանին, ում համար գրավոր միջոնրդությամբ Վանաձորի քաղաքապետին էր դիմել Հայաստանի նկարիչների միության Վանաձորի բաժանմունքը:
Հաջորդ որոշմամբ ավագանին բնակարան նվիրեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան ՊԴԹ-ի բեմադրիչներ, ամուսիններ Ջանիկ Ավետիսյանի և Սոֆիա Սողոմոնյանի բազմանդամ ընտանիքին, ովքեր մինչ օրս չունեին որևէ սեփական բնակմակերես: Բեմադրիչ ամուսինների ընտանիքին բնակարան նվիրելու միջնորդությամբ Վանաձորի քաղաքապետին էր նաև դիմել Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը: Սակայն Վանաձորի ավանգանին չսահմանափակվեց միայն այսքանով: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը տեղեկացրեց, որ Վանաձորի քաղաքապետարանը պատրաստակամ է արձագանքել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի խնդրնաքին և 1 մլն դրամի չափով գումար կհատակացվի Վանաձորի Սրբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու ջեռուցման և էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման նպատակով:
Վանաձորի քաղաքապետարան