Վանաձորի 2015թ. բյուջեի նախագիծի հանրային բաց քննարկման հրավեր

2014թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, Վանաձորի քաղաքապետարանի վարչական շենքի (Տիգրան Մեծի պողոտա 22 հասցեում) նիստերի դահլիճում (4-րդ հարկ) տեղի կունենա Վանաձորի համայնքի 2015 թվականի տարեկան բյուջեի նախագծի քննարկման հանրային բաց լսումներ:

Քաղաքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու համայնքի տարեկան բյուջեի նախագծի քննարկմանը:

Ձեր առաջարկություններն ու դիտողությունները կարող եք ուղարկել info@vanadzor.am էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել Վանաձորի քաղաքապետարանի թիվ 316 սենյակ, ոչ ուշ քան ս/թ հոկտեմբերի 13-ը:

Քաղաքացիները կարող են Վանաձորի 2015 թվականի բյուջեի նախագածին ծանոթանալ` ներբեռնելով այն

հղումով:

You May Also Like

Leave a Reply