Բենիկ Գուրգենի Նազարյան
Ծնվել է 1988 թվականին փետրվարի 19-ին, Կիրովական քաղաքում:
2002թթ․ ավարտել է թիվ 20 միջնակարգ դպրոցը:
2002-2008թթ սովորել է ՎՊՄ-ի ֆիզմաթ ֆակուլտետի «Մաթեմատիկա» բաժնում և ստացել բակալավրի աստիճան:
2008-2011թթ․ դասավանդել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամ միջին մասնագիտական քոլեջի կրթական ծրագրի Վանաձորի մասնաճյուղում՝ ինֆորմատիկա առարկան:
2012-2013թթ աշխատել է «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում՝ որպես տնօրենի օգնական:
2014-2017թթ աշխատել է «Պանտեռա-սեքյուրիթի» ՍՊԸ-ում՝ որպես տեղամասի պատասխանատու:
2019-2022թթ աշխատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի պետ:
2022 թթ․-ից աշխատում է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի պաշտոնակատար:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: