Վանաձորի քաղաքապետի հովանավորությամբ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ խաչքար կանգնեցվեց Բաթումիում

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով գտնվում էր Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում: Բաթումին Վանաձորի քույր քաղաքներից է: Պաշտոնական այցի գլխավոր նպատակը առավել քան կարևոր էր: 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող, և հայ-վրաց բարեկամությունը նվիրված, վանաձորցի քանդակագործ Սերգեյ Դանիելյանի հեղինակած խաչքարերը` Սամվել Դարբինյանի հովանավորությամբ Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովի և Աջարիայի հայ համայնքի աջակցությամբ, տեղադրվեց Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու բակում:
Այցի հենց առաջին օրը Վանաձորի պատվիրակությանն ընդունել է անձամբ Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովը:

Ապրիլի 12-ին Սուրբ և Անմահ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի, հոգևոր և դպրաց դասերի մասնակցությամբ տեղի է ունեցել խաչքարի օրհնության կարգը: Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովը, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ուխտավորներ և բազմաթիվ հայ հավատացյալներ: Նկատենք, որ Վրաստանի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանությունը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչվել:

Վանաձորի պատվիրակության այցը համընկել է նաև Վրաստանում Հայոց հյուպատոսարանի նոր շենքի բացման արարողությանը, որին մասնակցել է նաև Վանաձորի պատվիրակությունը: Խաչքարերի տեղադրման ավարտից հետո ներկաների համար Սամվել Դարբինյանի հովանավորությամբ մատուցվել է Սուրբ Մատաղ:

Էդվարդ Արզումանյան
Վանաձորի քաղաքապետարան

65465--5

dhyjy

erhtjwrt

etreryh

IMG_0359

IMG_0550

rtyhjyju

yujkertyj

You May Also Like

Leave a Reply