Վանաձորի պատվիրակությունը մասնակցել է Բաթում քաղաքի տոնին

Մայիսի 2-5-ը Վանաձոր համանքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը և համայնքի ղեկավարի օգնական Կարեն Իշխանյանը մասնակցել են Բաթում քաղաքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Տոնակատարության հանդիսավոր բացմամանը Արման Բերնեցյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձն է Բաթումի քաղաքապետին և բաթումցիներին, որտեղ մասնավորապես կարևորվել է երկու քաղաքների միջև համգործակցության ակտիվացումը և ընդգծվել Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու դերը և համատեղ իրականացրած ծրագրերը։
Այցի ընթացքում պատվիրակությանն ուղեկցել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը:
Պաշտոնյաներն այցելել են նաև ՀՀ հյուպատոսություն, ապա մասնակցել
Հայկական եկեղեցում պատարագի։

You May Also Like