Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հյուրընկալեց Համահայկական ձմեռային 2-րդ խաղերին մրցանակակիր դարձած վանաձորցի մարզիկներին և նրանց մարզիչներին

Վանաձորը 2025թ․-ի Համահայկական ձմեռային 2-րդ խաղերին հաջողություններ է գրանցել դահուկավազքի դասական ոճ փոխանցումավազքի, սնոուբորդի մրցումներում և «Բարեկամության կամուրջ» սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնությանը։
🔹Արկադի Փելեշյանը շնորհավորեց մարզիկներին և հույս հայտնեց, որ նրանց հետագա հաջողություններին հետևելու ենք արդեն միջազգային մրցահարթակներում։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց մարզիչներին հետրողական և արդյունավետ աշխատանքի համար։
👥Մարզիչները ևս շնորհակալություն հայտնեցին պատվիրակության աշխատանքների կազմակերպվածության, մարզիկների հանդեպ ուշադրության համար։
🎗️Խաղերի մրցանակակիրները համայնքի ղեկավարից շնորհավորագրեր ստացան։
🎗️Արկադի Փելեշյանը շնորհավորագրեր հանձնեց նաև մարզիչներ Հարություն Ավետիսյանին, Նվեր Աղաջանյանին, Տաթև Գալստյանին, Խորեն Աղաջանյանին և Վանաձորի ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրեն Արթուր Երիցյանին։

You May Also Like