Հանրային բաց լսումներ՝ ՀՀ պետ. բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու վերաբերյալ

Այսօր՝ ապրիլի 16-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու վերաբերյալ հանրային քննարկում: Այն վարում էր Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը, համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետեր և աշխատակիցներ, ավագանու անդամներ: «Քննարկմանը ներկայացված կառավարության հետ համաֆինանսավորմամբ սուբվենցիոն բոլոր 7 ծրագրերը նախնական քննարկումների արդյունքում հավանության են արժանացել: Ըստ մեր առաջնահերթությունների՝ վերջնական որոշումը կայացնելուց հետո կշարժվենք առաջ՝ ծրագրերը կյանքի կոչելու: Այս ծրագրերից 4-ը քաղաքի արտաքին տեսքի բարեփոխման համար մեծ նշանակություն ունեն»,-ասաց քաղաքապետը: Սուբվենցիոն 7 ծրագրերը ներկայացրեց համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
Ծավալվեց բուռն քննարկում, հնչեցին կարծիքներ: Հանրային բաց լսումների արդյունքները կներկայացվեն ավագանու քննարկմանը:
Հավանության արժանանալու դեպքում կկազմվի փաթեթ, որը կներառի նաև ծրագրերի նախագիծ-նախահաշիվները: Փաթեթը, ՀՀ կառավարության 31.01.2019 թ.-ի 62-Ն որոշման կարգի համապատասխան, կներկայացվի Տարածքային կառավարման նախարարություն:

You May Also Like