2004-2006թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի ազատ ըմբշամարտի բաց առաջնություն

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մայիսի 13-ից 14-ը Վանաձորի Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի Սարգիս Ավետյանի անվան ըմբշամարտի դահլիճում անց է կացվել 2004-2006թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի ազատ ըմբշամարտի բաց առաջնություն: Մասնակցել են շուրջ 150 պատանի ըմբիշ:
Ըստ քաշային կարգերի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով:
Ըստ քաշային կարգերում հաղթողներ են դարձել`
Նարեկ Շահինյանը /23կգ/,
Նարեկ Հակոբյանը /26կգ/,
Դավիթ Դալլաքյանը /29կգ/,
Վլադիմիր Ազարյանը /32կգ/,
Տիգրան Բեգլարյանը /35կգ/,
Գևորգ Զաքարյանը /38կգ/,
Տիգրան Գոքորյանը /41կգ/,
Լյովա Մարտիրոսյանը /44կգ/,
Վահան Քոչինյանը /47կգ/,
Նարեկ Մարգարյանը /50 կգ/,
Էրիկ Առաքելյանը /50+կգ/:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և ՕՀՄՄՄԴ-ի աշխատակազմին:
20160514_153237

20160514_153444

20160514_153817

You May Also Like

Leave a Reply