Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող «Նահատակաց» պուրակում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։
Հոգեհանգստյան կարգը կատարեց Գուգարաց թեմի հոգևոր դասի ավագ քահանա Տեր Վահան Ազարյանը: Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակազմի անդամները, կրթական հաստատությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Հոգեհանգստի կարգից հետո ներկները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: