Հարգելի համաքաղացիներ , ձեռնպահ մնացեք անօրինական գործողություններից:
Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջների արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ այրելու դեպքում մեղավորները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85.2 հոդվածով կենթարկվեն վարչական պատասխանատվության:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հ Հ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 85.2. Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելը
Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:
Հիշեցնում ենք, որ գյուղատնտեսական և բուսածածկ այլ տարածքներում կարելի է իրականացնել միայն վերհսկվող այրումներ, բացառապես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ստորաբաժանման աշխատակիցների ներկայության և անմիջական հսկողության պարագայում:
Բնակիչներին կոչ ենք անում խոտածածակ տարածքների հրդեհների դեպքում ահազանգել մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոնի 911 ծառայության հեռախոսահամարով :
Վանաձորի համայնքապետարան