Վանաձորի համայնքապետարանի հետ համագործակցության շրջանակում նրանք թափոնների կառավարման վերաբերյալ սեմինարներ անցկացրեցին հանրակրթական մի շարք դպրոցներում: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, ինչպես նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցը:
Սեմինարների ընթացքում բանախոսներն աշակերտներին ներկայացրեցին ուսուցողական ֆիլմեր, բնությանը պլաստիկի հասցրած վնասների, պլաստիկի տեսակների և վերամշակման մասին դիդակտիկ նյութեր: Տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում կազմակերպիչները պատասխանեցին երեխաներին հուզող հարցերին:
Վերջում կազմակերպիչները Վանաձորի շուրջ 60 դպրոցներին և մանկապարտեզներին ,ինչպես նաև Վանաձորի համայնքապետարանի և Լոռու մարզպետարանի վարչական շենքերին նվիրեցին պլաստիկի թափոնների համար նախատեսված աղբարկղներ, որոնց մեջ կուտակվելիք աղբը, դրանց վերամշակմամբ զբաղվող ընկերությունների հետ պայմանավորվածության արդունքում, կտեղափոխվի վերամշակման:
Սա աղբ թափելու նոր մշակույթի ձևավորման և աղբի տեսակավորմանն անցնելու գործընթացի հերթական փուլն է: Մինչ այս Վանաձորի համայնապետարանը «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպել է նաև «Ես և շրջակա միջավայրը» խորագրով դասընթաց, որին մասնակցել է Վանաձոր համայնքի հանրակրթական դպրոցների 70 ուսուցիչ և մանկապարտեզի դաստիարակ: Դասընթացի ավարտին նրանց տրվել են նաև ուսումնական ձեռնարկներ: «Մենք ուզում ենք, որ Վանաձորում իրականացվի պիլոտային ծրագիր, որով նախատեսվում է բացի պլաստմասե տարաներից, տեսակավորել նաև ստվարաթուղթը և ապակին: Այս ծրագիրը հիմք կհանդիսանա մեր հետագա քայլերի համար»,-ասել էր Արտյոմ Գրիգորյանը: