Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում այսօր բազմաթիվ լոռեցիներ միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված ի հիշատակ Գյումրիում սպանված 6 հոգանոց ընտանիքի անմեղ զոհերի հոգու հանգստության և փոքրիկ Սերյոժայի առողջության համար: Հիշեցնենք, որ կոչով դեռ երեկ հանդես եկավ lorinews.am Լոռու մարզային լրատվական կայքը, որին միացան բազմաթիվ լոռեցիներ, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետարանի աշխատակիցները, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, լրագրողներ, մշակութային ու պետական մի շարք գործիչներ: