2013 թվականի մայիսի 17-ին «Ա. Ազարյանի անվան Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց Վանաձորի քաղաքային սպորտլանդիայի առաջնությունը: Սպորտլանդիայի վերջնական արդյունքներով հաղթող ճանաչվեց «Ա. Ազարյանի անվան Կենտրոն» համալիր մարզադպրոցը ներկայացնող 2-րդ թիմը: Երկրորդ տեղը գրավեցին «Տարոն» համալիր մարզադպրոցի սաները , իսկ երրորդ տեղը՝ «Աթլետիկա» մարզադպրոցի պատանաիները և աղջիկները: Հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով և հուշանվերներով: