Ավարտվեց Վանաձոր քաղաքի սեղանի թենիսի պատանիների և աղջիկների առաջնությունը

Մարտի 27-28-ը «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում անցկացվել է Վանաձոր քաղաքի սեղանի թենիսի 2005թ. և փոքր տարիքի ծնված պատանիների և աղջիկների առաջնությունը: Մասնակցել են քաղաքի մարզադպրոցների, մարզական կազմակերպությունների 32 թենիսիստ:
Աղջիկների անհատական մրցումներում հաղթող և մրցանակակիրներ են դարձել `
1-ին տեղ՝ Մոնիկա Վարդանյանը («Կենտրոն» համալիր մարզադպրոց)
2-րդ տեղ՝ Դիանա Մուրադյանը («Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ),
3-րդ տեղ՝ Ասյա Պողոսյանը («Կենտրոն» համալիր մարզադպրոց):
Պատանիների անհատական մրցումներում հաղթող և մրցանակակիրներ են դարձել `
1-ին տեղ՝ Հովհաննես Ջուլհակյանը («Կենտրոն» համալիր մարզադպրոց),
2-րդ տեղ՝ Սերգեյ Դալլաքյանը («Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ ),
3-րդ տեղ՝ Ալեքսանդր Առաքելյանը («Կենտրոն» համալիր մարզադպրոց):
Աղջիկների զուգախաղերում հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել`
1-ին տեղ՝ Մոնիկա Վարդանյան -Ասյա Պողոսյան («Կենտրոն» համալիր մարզադպրոց),
2-րդ տեղ՝ Դիանա Մուրադյան -Արինա Պապիկյան («Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ),
3-րդ տեղ՝ Ռոզա Գևորգյան-Նիկա Գրիգորյան(«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ և «Տարոն» համալիր մարզադպրոց):
Պատանիների զուգախաղերում հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել`
1-ին տեղ՝ Հովհաննես Ջուլհակյան- Արեգ Կիրակոսյան («Կենտրոն» համալիր մարզադպրոց),
2-րդ տեղ՝ Սերգեյ Դալլաքյան-Արամ Չափարյան («Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ),
3-րդ տեղ՝ Ալեքսանդր Առաքելյան -Էդվին Սմոյան («Կենտրոն» համալիր մարզադպրոց):
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և գավաթներով:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կոլեկտիվին:

You May Also Like