Հունիսի 24-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվեց համաքաղաքային մեծ միջոցառում, բեմի վրա քաղաքի թվով 20 մանկապարտեզների ավագ խմբի սաներն էին: Ուրախ երգ ու պարով, գեղեցիկ ներկայացումներով փոքրիկները ժամեր շարունակ կարողացան դահլիճում գտնվողներին մեծ բավականություն պարգևել: Միջոցառման ընթացքում քաղաքապետ Սամվել Դարբինյանը նախ շնորհավորեց բոլոր փոքրիկներին, նրանց մաղթելով քաջ առողջություն ու հեքիաթային մանկություն, ապա արդեն հերթը պարգևատրումներինն էր: Համայնքի ղեկավարն անձամբ շնորհակալագրեր, ծաղիկներ ու հուշանվերներ հանձնեց մանկապարտեզների վետերան տնօրեններին, ովքեր արդեն տևական ժամանակ է, ինչ անցել են վաստակած հանգստի: Քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանն էլ իր հերթին շնորհավորեց փոքրիկներին ու նրանց ծնողներին՝ մաղթելով բարի երթ դեպի դպրոց: Բաժնի պետի կողմից շնորհակալագրերի ու նվերների արժանացան ՆՈՒՀ-երի գործող տնօրենները:
Վանաձորի քաղաքապետարան