Հունիսի 6-ին Պիոներ պալատի տնօրինության և ՀԼԿԵՄ քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ երաժշտական ուսումնարանի դասատու Վլադիմիր Առաքելյանի ղեկավարությամբ, բնության գրկում, Վանաձորում անց է կացվել պիոներ-դպրոցականների երգի տոն, նվիրված 1953-54թթ. ուսումնկան տարվա ավարտին: Այն հետագայում դարձել է ավանդական:
1955թ. սեպտեմբերի 18. Սոճիների պուրակում Հայկական ՍՍՌ արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Կզարթմյանի ղեկավարությամբ, Հայկական ՍՍՌ պետական հիմնի, Լենինին, հայրենիքին հայրենիքին նվիրված երգերի կատարումներով հիմք դրվեց ավանդական Երգի տոնին: Երգչախմբերի և բոլոր մասնակիցների կատարմամբ հնչել են Կ. Մելիք Վրթանեսյանի /Խոսք Ա.Ոսկունու/ «Կիրովական» երգը, Ա. Տիգրանյանի «Ամպի տակից ջուր է գալիս» խմբերգը «Անուշ» օպերայից: Այնուհետև մեկը մյուսին փոխարինելով ելույթ են ունեցել դպրոցականների համաքաղաքային երգչախումբը, Ալ. Մյասնիկյանի անվան քիմկոմբինատի մշակույթի պալատի պարային, Կամոյի անվան տրիկոտաժի ֆաբրիկայի երգի-պարի անսամբլները, մանկավարժական ուսումնարանի երգեցիկ խումբը և այլն:
* 1957թ. օգոստոսի 4-ին Երկաթուղայինների այգում /այժմ` Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգի/ շուրջ 200 ծաղկաբույսերի, թփերի, ծառերի, մասնավորապես Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանական այգու ծաղկատեսակների ցուցադրությամբ սկիզբ է դրվել Ծաղկի տոն-ցուցահանդեսին: Հանրապետությունում առաջին անգամ կազմակերպած «Ծաղկի տոնին» ցուցադրվել են ֆիկուսի, արմավենու, բեգոնիայի ավելի քան 25 տեսակներ, զանազան վարդեր, գեորգինայի թփեր, լիմոնի ծառեր: 1988թ.-ի երկրաշարժից հետո «Ծաղկի տոնը» չէր կազմակերպվում: 2000թ.-ից այն կրկին սկսեց անցկացվել:
* 2000թ. օգոստոսի 1-ի թիվ 28` ավագանու որոշմամբ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը նշվում է որպես ամենամյա համաքաղաքային տոն` «Վանաձորի օր»:
Ավանդական փառատոններ, մրցույթներ
* Պատանի երաժիշտ կատարողների « ՈՍԿԵ ԿԱՐԱՊ» մրցույթ-փառատոն
Հիմնադրվել է 1993թ.-ի մայիսին, մասնակցում են քաղաքի մասնագիտացված երաժշտական, արվեստի դպրոցների, երաժշտական ուսումնարանի պրակտիկայի դասարաններում սովորողները: Մրցույթը անց է կացվում դաշնամուրային, լարային, ժող. Գործիքների, փողային բաժինների սովորողների միջև:
ՀՀ կառավարության 1996թ. սեպտեմբերի 24-ի թիվ 308 որոշմամբ Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ են անցել Տիկնիկային թատրոնը և թվով 30 նախադպրոցական հիմնարկներ:
1996թ. դեկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ բոլոր նախադպրոցական հիմնարկները, երաժշտական դպրոցները, մանկական արվեստի դպրոցը, գրադարանային կենտրոնացված համակարգը, Ստ. Զորյանի տուն-թանգարանը, Կերպարվեստի թանգարանը դարձան բյուջետային կազմակերպություններ, իսկ «Հորովել» ազգագրական համույթը, «Տիկնիկային թատրոնը», Երիտասարդական կենտրոնը, թիվ 1, 2, 3 մշակույթի տները, «Կամերային երգչախումբը» և «Կամերային նավագախումբը» դարձան պետական ձեռնարկություններ:
- 1997թ. հուլիսի 18-ի թիվ 146 որոշմամբ փոխվեց 1996թ. դեկտեմբերի 25-ի թիվ 4 որոշումը և Պետական ձեռնարկությունները վերակազմավորվեցին ՓԲԸ-ների:
- 1997թ.օգոստոսի 6-ի թիվ 154/1 որոշմամբ ստեղծվեց քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոն ՓԲԸ-ն:
- 1997թ. նոյեմբերի 14-ի թիվ 314 որոշմամբ «Տիկնիկային թատրոն» ՊՁ վերակազմավորվել է «Տիկնիկային թատրոն» ՓԲԸ-ի:
- 1997թ. նոյեմբերի 28-ի թիվ 350 որոշմամբ «Թիվ 1 մշակույթի տուն» ՊՁ վերակազմավորվել է «Թիվ 1 մշակույթի տուն» ՓԲԸ-ի:
- 1997թ. նոյեմբերի 28-ի թիվ 351 որոշմամբ «Թիվ 2 մշակույթի տուն» ՊՁ վերակազմավորվել է «Թիվ 2 մշակույթի տուն» ՓԲԸ-ի:
- 1997թ. նոյեմբերի 28-ի թիվ 352 որոշմամբ թիվ 3 մշակույթի տունը և երիտասարդական կենտրոնը միավորվել և ստեղծվել է «Թիվ 3 մշակույթի տուն» ՓԲԸ-ն:
- 1997թ. դեկտեմբերի 29-ի թիվ 423 որոշմամբ Վանաձորի «Մշակույթի կենտրոն» ՊՁ և «Հորովել» ՊՁ-ն վերակազմավորվել են ՓԲԸ-ների:
- 1997թ. դեկտեմբերի 29-ի թիվ 424 որոշմամբ Վանաձորի «Մշակույթի կենտրոն» ՊՁ-ի «Կամերային նվագախումբ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորվել է ՓԲԸ-ի:
- 1998թ. օգոստոսի 5-ի թիվ 564 որոշմամբ Վանաձորի «Մշակույթի կենտրոն» ՊՁ-ի «Կամերային երգչախումբ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորվել է ՓԲԸ-ի:
- 2000թ. օգոստոսի 1-ի թիվ 28 ավագանու որոշմամբ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը նշվում է որպես ամենամյա համաքաղաքային տոն` «Վանաձորի օր»:
- 2002թ. սեպտեմբերի 17-ի թիվ 79 ավագանու որոշմամբ Վանաձորի քաղաքապետարանի Կերպարվեստի թանգարանը անվանակոչվեց Կառլոս Աբովյանի անվամբ:
- 2004թ. ապրիլի 9-ի թիվ 103 ավագանու որոշմամբ Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցը անվանակոչվեց Տիգրան Չուխաջյանի անվամբ:
- 2006թ. սեպտեմբերի 29-ի թիվ 103-Ն ավագանու որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել ավագանու 2004թ. հուլիսի 28-ի թիվ 142-Ն որոշման մեջ`
ա) Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան թիվ 1մանկական երաժշտական դպրոցը վերակազմակերպվել է «Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի:
բ) Վանաձորի Շարա Տալյանի անվան թիվ 2 մանկական երաժշտական դպրոցը` «Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի:
գ) Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան թիվ 3 մանկական երաժշտական դպրոցը` «Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի:
դ) Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան թիվ 4 մանկական երաժշտական դպրոցը` «Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի:
ե) Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան թիվ 5 մանկական երաժշտական դպրոցը` «Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի:
զ) Վանաձորի թիվ 6 մանկական երաժշտական դպրոցը` «Վանաձորի արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի:
է) Վանաձորի արվեստի դպրոցը` «Վանաձորի պարարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի:
2008թ. դեկտեմբերի 26-ի թիվ 169 ավագանու որոշմամբ «Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը միացվեց «Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ին:
Հ/հ |
Անվանումը |
Հեղինակ |
Տեղադրման վայրը |
Հումքը |
1. |
Համբույր |
Գ. Թումանյան |
Տիգրան Մեծի 57 շենքի առջև |
Տուֆ |
2. |
Բռնադատվածների հուշակոթող |
Գ. Թումանյան |
Երկաթուղայինների զբոսայգու արևելյան մուտքի մոտ |
Սև տուֆ |
3. |
Կոմպոզիտոր Էդ.Կզարթմյանի դիմաքանդակ /գլուխը/ |
Հ. Մատինյան |
Թիվ 1 երաժշտական դպրոցի առջև Վարդանանց փողոց |
Բրոնզ |
4. |
Արփա-Սևան |
Մ. Մինասյան |
<<Արցախ>> պուրակում |
Տուֆ |
5. |
Սրնգահար |
Ա. Մարգարյան |
<<Արցախ>> պուրակում /հյուսիսային մաս/ |
Պղինձ |
6. |
Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր |
Ա. Սարգսյան |
Հաղթանակի պողոտայի վերջնամասում |
Ֆերզիտ |
7. |
Հայրենական պատերազմում զոհված քիմիագործների հուշարձան |
Ժ. Կետիկյան |
Քիմիագործների այգում |
Բետոն |
8. |
Արցախյան հերոսամարտերում զոհված ազատամարտիկների խաչքար |
|
Գեղագիտական կենտրոնի հարևանությամբ |
Տուֆ |
9. |
Հովհ. Թումանյանի կիսանդրի |
|
Թիվ 3 դպրոցի բակում |
բազալտ |
10. |
Հին օրհնություն |
Ս. Ղարիբյան |
Թումանյան 1շենքի հարևանությամբ |
Տուֆ |
11. |
Կոմերիտմիության 50-ամյակին նվիրված հուշակոթող |
|
Ներսիսյան-Իսահակյան փողոցների միջև ընկած պուրակոմ |
Տուֆ |
12. |
Հազարան բլբուլ |
Ա. Մարգարյան |
Քաղաքային լիճ, հարավային մաս |
Պղինձ |
13. |
Վ. Համբարձումյանի կիսանդրի |
Հ. Մատինյան |
Թիվ 25 դպրոցի բակում |
|
14. |
Ծովինար |
Գ. Թումանյան |
Թիվ 4 դպրոցի դիմացի պուրակում |
Բազալտ |
15. |
Հովհ. Աբելյանի կիսանդրի |
|
Հովհ. Աբելյանի անվան թատրոնին հարող պուրակում |
Բազալտ |
16. |
Ստ. Զորյանի կիսանդրի |
Մ. Մինասյան |
Ստ. Զորյանի տուն-թանգարանի այգում |
Պղինձ |
17. |
Դրաստամատ Կանայանի կիսանդրի |
Ս. Ղարիբյան |
Սիվաշավան /զորամաս/ |
Բրոնզ |
18. |
Վազգեն Սարգսյանի կիսանդրի |
Ս. Ղարիբյան |
Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ /կայարանամերձ/ |
Բազալտ |
19. |
Հայաստանում սովետական կարգերի հաստատման 40-ամյակին նվիրված հուշարձան |
|
Մյասնիկյան փողոցի վերջնամասում |
Բազալտ |
20. |
Սայաթ-Նովա /խճանկար/ |
|
Տիգրան Մեծի պողոտա ՎՊՄԻ-ի պատին |
|
21. |
Արձակագիր Նոր-Այր /դիմաքանդակ հուշատախտակ/ |
Ս. Ղարիբյան |
Մովսես Խորենացու 6 շենքի պատին |
|
22. |
Գուսան Զաքարյան /դիմաքանդակ, հուշատախտակ/ |
Ս. Ղարիբյան |
|
Տուֆ |
23. |
Սրնգահարը |
Ս. Ղարիբյան |
Տիկնիկային թատրոնի հարակից տարածք |
Տուֆ |
24. |
Ձոներգ խաչքարին |
Խ. Ղարաբեկյան |
Մյասնիկյան-Վարդանանց փողոցների հատման մասում |
Տուֆ |
25. |
Աստղիկ դիցուհի |
Է. Բոջուկայն |
Տիկնիկային թատրոնի հարակից տարածք |
Տուֆ |
26. |
Ընտանիք |
Ա. Մարգարյան |
Երևանյան խճուղի զագսի հարևանությամբ |
Տուֆ |
27. |
Լոռեցի Սաքոն |
Ս. Սաքանյան |
Տիկնիկային թատրոնի հարակից տարածք |
Տուֆ |
28. |
Իմ ընտանիքը |
Գ. Թումանյան |
Տիկնիկային թատրոնի հարակից տարածք |
Տուֆ |
29. |
Հուշաղբյուր Վարպետ Մեհրաբին |
Հ. Մատինյան |
Աբովյան փողոց |
Գրանիտ |
30. |
Մկրտիչ Սարգսյան /հուշատախտակ/ |
|
Մյասնիկյան 23 /շենքի ճակատային մաս/ |
Գրանիտ |
31. |
Մեղեդի /նվիրված երաժիշտ-մանկավարժ Կառլեն Աղաբաբյանին/ |
Ա. Մարգարյան |
Թատերական 4 /արևելյան մաս/ |
Հոկտեմ-բերյանի տուֆ |
32. |
Անտոն Քոչինյանի կիսանդրի |
Ս. Ղարիբյան |
Դիմաց թաղամաս Անտոն Քոչինյանի անվան հրապարակ |
Բազալտ |
33. |
Ալ. Մյասնիկյանի արձան |
Պ. Ռաշոյան |
Քիմ գործարանի մուտքի դիմաց |
Բազալտ |
34. |
Էրզրում խաչքար-հուշաղբյուր |
Ս. Դանիելյան |
Թումանյան փողոց |
Սև տուֆ |
35. |
Խաչքար /երկրաշարժի զոհերի հիշատակին/ |
Ս. Դանիելյան |
Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք |
Տուֆ |
36. |
Խաչքար /Սումգայիթի զոհերի հիշատակին/ |
|
Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք |
Տուֆ |
37. |
Խաչքար /եղեռնի զոհերի հիշատակին/ |
|
Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք |
Տուֆ |
38. |
Հրանտ Մաթևոսյանի արձան |
Ս. Ղարիբյան |
Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգում |
Բազալտ |
39. |
Մհեր Մկրտչյանի արձան |
Ա. Մարգարյան |
Տիգրան Մեծի պողոտա ՎՊՄԻ-ի շենքի արևմտյան մաս |
Տուֆ |