Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2022 թվականի հունիսի 23-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին այնպիսի որոշումների նախագծեր, որոնք ապահովելու էին՝
1. ավագանու և աշխատակազմի բնականոն ընթացքը ՝ ավագանու կանոնակարգ, աշխատակազմի կանոնադրություն ,
2. համայնքի բնակիչներին ծառայությունների մատուցման իրավական նոր հիմքով կարագավորումներ՝ տեղական ռուրքերի և վճարների տեսակաները և դրույքաչափերը, տեղական վճարների գծով արտոնություններ բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների համար
3. Համայնքի սոցիալ-տնտեսական զարգաման առումով կարևոր նշանակություն ունեցող կապիտալ շինարարության սուբվենցիոն թվով 15 ծրագրերի հաստատում և 2022 թվականի համանքի բյուջեի հաստատման արդյունքում՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման հնարավորություն:
Ընդ որում, պետության և համայնքի համաֆինասավորմամբ նախատեսվում էր Վանաձոր համայնքում՝, այդ թվում նաև Գուգարք, Դարպաս և Շահումյան բնակավայրերում իրականացնել շուրջ 2,5 մլրդ դրամի կապիտալ շինարարություն, ինչն աննախադեպ ծավալ է Վանաձոր համայնքի համար:
Նիստին ներկայացել էին Վանաձորի ավագանու Քաղացիական Պայմանագիր, Ապրելու Երկիր և ՀԱՍԿ (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն) ավագանու խմբակցությունների ավագանու անդամները՝ թվով 16 ավագանիներ: Նիստին չէին ներկայացել Ասլանյան Դաշինք և Հայրենիք խմբակցության ավագանու անդամները:
Ավագանու նիստին ներկա ավագանու անդամների գրանցումից հետո, ժամը 11:35-ին նիստը վարողը հայտարարեց , որ նիստին ներկա են թվով 16 ավագանու անդամներ, ինչը բավարար չէ նիստի իրավազորության համար: Հիշեցնենք, որ համաձայն «Տեղական ինքն ակառավարման մասին» օրենքի պահանջների, համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին՝ առնվազն 17 ավագանի: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, ինչն էլ կատարվել է սահմանված կարգով:
Նիստի ավարտին համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ափսոսանք հայտնեց, որ հնարավոր չեղավ կայացնել Վանաձոր համայնքի զարգացման առումով կարևոր որոշումներ, սակայն հավաստիացրեց նիստին ներկա ավագանու անդամներին, ինչպես նաև հանրությանը, որ անելու են առավելագույնը, պետական մարմինների հետ համագործակցությամբ, համայնքի զարգացման նպատակով կապիտալ շինարարության ծրագրեր իրականացնելու նպատակով:
Ավագանու նիստի չկայացման փաստով նիստի ավարտին իրենց տեսակետներն արտահայտեցին և քաղաքական գնահատանքներ տվեցին ինչպես նիստին ներկա խմբակցությունների ղեկավարները, այնպես էլ ավագնու անդամները:
Ավագանու արտահերթ նիստի ընթացքին, ինչպես նաև հնչած տեսակետներին և քաղաքական գնահատանքներին կարող եք ծանոթանալ ուղիղ հեռարձակման շնորհիվ:

You May Also Like