Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N 52
ՌՈՄԱՆ ՀՈՎԻԿԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ռոման Հովիկի Ավագյանի 02.04.2019 թվականի թիվ 067/1907 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29032019-06-0033 վկայականը, Վանաձոր համայնքի ավագանու 25 հոկտեմբերի 2017 թվականի թիվ 86-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 4/1-7 հասցեում գտնվող 43.03քմ մակերեսով տարածքը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29032019-06-0033 վկայականի, 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել Ռոման Հովիկի Ավագյանին՝ որպես հասարակական սպասարկման տարածք՝ վարձավճարի չափը 1.0քմ մակերեսով տարածքի համար ամսական սահմանելով 400 (չորս հարյուր) դրամ:
- Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Ռոման Ավագյանի հետ մեկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:
ԿՈՂՄ ( 23) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Կ. Ղուկասյան | ||
Գ.Քալանթարյան | Ա.Ավետյան | ||
Ա.Գրիգորյան | Ա.Սիրադեղյան | ||
Խ.Վարդանյան | Վ.Կռոյան | ||
Ա.Մատինյան | Ա.Կարապետյան | ||
Մ.Հովհաննիսյան | Ս.Կարապետյան | ||
Ա.Ափինյան | Կ.Բեկչյան | ||
Վ.Ավագյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Մելքոնյան | |||
Ս.Ղամբարյան | |||
Ս.Աղաբեկյան | |||
Ա.Լոքյան | |||
Ա.Փելեշյան | |||
Կ.Դավթյան | |||
Ք. Մարուքյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ