ՈՐՈՇՈՒՄ N 37

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N  37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի Հայքի հրապարակի բարեկարգում և վերականգնում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
  2. Ծրագրի արժեքը սահմանել 245.700.000 (երկու հարյուր քառասունհինգ միլիոն յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 147 420 000 (հարյուր քառասունյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի 06 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից:
  3. Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:
ԿՈՂՄ ( 24) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան  Է.Մովսիսյան
Գ.Քալանթարյան Ք. Մարուքյան
Ա.Գրիգորյան Կ. Ղուկասյան
Խ.Վարդանյան Ա.Ավետյան
Ա.Մատինյան Ա.Սիրադեղյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Վ.Ավագյան Մ.Ապերյան
Դ.Սիմոնյան Դ.Հակոբյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան
Ա.Փելեշյան
Կ.Դավթյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like