ՈՐՈՇՈՒՄ N 79-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2019 թվականի N  79-Ն

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29 –Ի ԹԻՎ 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 691.918.400 (վեց հարյուր իննսունմեկ միլիոն ինը հարյուր տասնութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:
2. Վանաձոր  համայնքի բյուջեի  ծախսային մասում կատարել 775.872.400 (յոթ հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր)  ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:
3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող  փոփոխություններին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ ( 23) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 1)
Մ.Ասլանյան Դ.Հակոբյան Ռ.Մարգարյան
Ա.Գրիգորյան Ա.Փելեշյան
Վ.Դոխոյան Կ.Դավթյան
Ա.Ափինյան Ա.Խաչատրյան
Հ.Մովսիսյան Տ.Նազարյան
Մ.Հովհաննիսյան Ք. Մարուքյան
Վ.Ավագյան Ա.Սիրադեղյան
Ս.Մելքոնյան Վ.Կռոյան
Ս.Ղամբարյան Ա.Կարապետյան
Ա.Լոքյան Ս.Կարապետյան
Մ.Ապերյան Կ.Բեկչյան
Հ.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like