ՈՐՈՇՈՒՄ N 47

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N  47

12 ՄԱՐՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ «ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ» ԹԻՎ 55 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 14-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանի` տարածքից հրաժարվելու վերաբերյալ 25.03.2019 թվականի թիվ 066/1963 դիմումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 12.03.2015 թվականի «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» թիվ 55 պայմանագրի 7.1 կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վաղաժամկետ լուծել 2015 թվականի մարտի 12-ին կնքված «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» թիվ 55 պայմանագիրը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի փետրվարի 24-ի «Թագուհի Մարտիրոսյանին տարածք հանձնելու մասին» թիվ 14-Ա որոշումը:
  3. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կնքել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ համաձայնագիր:
  4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` Թագուհի Մարտիրոսյանի հետ կատարել վերջնահաշվարկ:
  5. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
ԿՈՂՄ ( 26) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան  Է.Մովսիսյան
Գ.Քալանթարյան Ք. Մարուքյան
Ա.Գրիգորյան Կ. Ղուկասյան
Ա.Մատինյան Ա.Ավետյան
Հ.Մովսիսյան Ա.Սիրադեղյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Վ.Ավագյան Ս.Կարապետյան
Դ.Սիմոնյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Դ.Հակոբյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան
Ա.Փելեշյան
Կ.Դավթյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like