Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N 46
06 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ «ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ» ԹԻՎ 207 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 53-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Անժելա Կիրակոսյանի` տարածքից հրաժարվելու վերաբերյալ 27.03.2019 թվականի թիվ 066/2072 դիմումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 06.11.2014 թվականի «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» թիվ 207 պայմանագրի 7.1 կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
- Վաղաժամկետ լուծել 2014 թվականի նոյեմբերի 06-ի «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» թիվ 207 պայմանագիրը:
- Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի հոկտեմբերի 16-ի «Անժելա Կիրակոսյանին տարածք հանձնելու մասին» թիվ 53-Ա որոշումը:
- Վանաձոր համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կնքել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ համաձայնագիր:
- Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` Անժելա Կիրակոսյանի հետ կատարել վերջնահաշվարկ:
- Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
ԿՈՂՄ ( 26) | ԴԵՄ( 0) | ՁԵՌՆՊԱՀ ( 0) | |
---|---|---|---|
Մ.Ասլանյան | Է.Մովսիսյան | ||
Գ.Քալանթարյան | Ք. Մարուքյան | ||
Ա.Գրիգորյան | Կ. Ղուկասյան | ||
Ա.Մատինյան | Ա.Ավետյան | ||
Հ.Մովսիսյան | Ա.Սիրադեղյան | ||
Մ.Հովհաննիսյան | Վ.Կռոյան | ||
Ա.Ափինյան | Ա.Կարապետյան | ||
Վ.Ավագյան | Ս.Կարապետյան | ||
Դ.Սիմոնյան | Կ.Բեկչյան | ||
Ս.Մելքոնյան | Մ.Ապերյան | ||
Ս.Ղամբարյան | Դ.Հակոբյան | ||
Ս.Աղաբեկյան | |||
Ա.Լոքյան | |||
Ա.Փելեշյան | |||
Կ.Դավթյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ