ՈՐՈՇՈՒՄ N 45

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N  45

06 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ «ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ» ԹԻՎ 206 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 52-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մամիկոն Ասլանյանի լիազորված անձ Նվեր Ղազարյանի` տարածքից հրաժարվելու վերաբերյալ 27.03.2019 թվականի թիվ 067/1772 դիմումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 06.11.2014 թվականի «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» թիվ 206 պայմանագրի 7.1 կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վաղաժամկետ լուծել 2014 թվականի նոյեմբերի 06-ի «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» թիվ 206 պայմանագիրը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի հոկտեմբերի 16-ի «Մամիկոն Ասլանյանին տարածք հանձնելու մասին» թիվ 52-Ա որոշումը:
  3. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կնքել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ համաձայնագիր:
  4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` Մամիկոն Ասլանյանի լիազորված անձ` Նվեր Ղազարյանի հետ կատարել վերջնահաշվարկ:
  5. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
ԿՈՂՄ ( 26) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան  Է.Մովսիսյան
Գ.Քալանթարյան Ք. Մարուքյան
Ա.Գրիգորյան Կ. Ղուկասյան
Ա.Մատինյան Ա.Ավետյան
Հ.Մովսիսյան Ա.Սիրադեղյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Ա.Ափինյան Ա.Կարապետյան
Վ.Ավագյան Ս.Կարապետյան
Դ.Սիմոնյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Դ.Հակոբյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան
Ա.Փելեշյան
Կ.Դավթյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like