ՈՐՈՇՈՒՄ N 39

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N  39

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԻՆԵՐԻ                ԵՎ ՊՈՒՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ                             ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի             18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Վանաձոր համայնքի այգիների և պուրակների վերանորոգում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
  2. Ծրագրի արժեքը սահմանել 103073000 (հարյուր երեք միլիոն յոթանասուներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 61843800 (վաթսունմեկ միլիոն ութ հարյուր քառասուներեք հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի 06 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից:
  3. Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:
ԿՈՂՄ ( 23) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան  Կ.Դավթյան
Գ.Քալանթարյան  Է.Մովսիսյան
Ա.Գրիգորյան Ք. Մարուքյան
Խ.Վարդանյան Ա.Ավետյան
Ա.Մատինյան Ա.Սիրադեղյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Մ.Ապերյան
Ա.Ափինյան Դ.Հակոբյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան
Ա.Փելեշյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like