ՈՐՈՇՈՒՄ N 38

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N  38

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «« ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌԼՈՍ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀՈԱԿ-Ի ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ««Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հիմնանորոգում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
  2. Ծրագրի արժեքը սահմանել 91250000 (իննսունմեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 54750000 (հիսունչորս միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի08 բաժնի 2-րդ խմբի 2-րդ դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/  հոդվածից:
  3. Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:
ԿՈՂՄ ( 24) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան  Է.Մովսիսյան
Գ.Քալանթարյան Ք. Մարուքյան
Ա.Գրիգորյան Կ. Ղուկասյան
Խ.Վարդանյան Ա.Ավետյան
Ա.Մատինյան Ա.Սիրադեղյան
Հ.Մովսիսյան Վ.Կռոյան
Մ.Հովհաննիսյան Ա.Կարապետյան
Ա.Ափինյան Մ.Ապերյան
Վ.Ավագյան Դ.Հակոբյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան
Կ.Դավթյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like